Հայ
Eng
ՀՀ կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը»
03 նոյեմբերի 2022

ՀՀ կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը»

Alt

ՀՀ կառավարությունը ս․թ․ նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը»: Այն բխում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Փարիզյան համաձայնագրով երկրի ստանձնած պարտավորություններից և մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ։


Սույն որոշմամբ ուղղորդվելու է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը։ Այն հնարավորություն կտա համակարգել ջրային ոլորտի հարմարվողականության քաղաքականությունը, ստեղծել անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալներ՝ նպաստելու Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության մարտահրավերների, բացասական ազդեցությունների նվազեցմանը և կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխատեսվող ռիսկերը, ազդեցությունները, նվազեցնելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները, կորուստները և վնասները, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։


Կառավարության որոշումը հասանելի է https://www.e-gov.am/gov-decrees/item/39264/ հղումով:


 



Կիսվել